Եվրախորհրդարանը դատապարտել է Ադրբեջանի նախագահական ընտրությունները
Եվրախորհրդարանը երեկ Ստրասբուրգում կայացած նիստի ընթացքում դատապարտել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az-ը, քվեարկության արդյունքում ընդունվել է բանաձև, որում Եվրախորհրդարանը սատարում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի զեկույցը՝ քննադատական գնահատականներով։
«Ադրբեջանի նախագահական ընտրությունները չեն համապատասխանել ԵԱՀԿ չափանիշներին»,-ասված է ԵԽ բանաձևում, ինչը տարբերվում է ԵԽ դիտորդական խմբի գնահատականներից։
Ինչպես հայտնի է՝ ԵԽ դիտորդներն ընտրությունները ժողովրդավարական էին որակել։










