Հնդկաստանում 13-ամյա աղջիկը ենթարկվել է խմբակային բռնաբարության, որից հետո նրան այրել են

10:59 • 24.10.13

Հնդկաստանում 13-ամյա աղջիկը խմբակային բռնաբարության է ենթարկվել, որից հետո նրան վառել են, հայտնում է USA Today-ը:


Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի գյուղերից մեկում: 8-րդ դասարանցի աղջիկը դարձել է երեք տղամարդկանց զոհը. նա մահացել է ողջ-ողջ այրվելուց հետո ստացած մարմնի 80% այրվածքների հետևանքով:


Աղջկա ընտանիքը ոստիկանությանը հայտնել է, որ նա քրոջ հետ ագարակ էր գնացել, որից վերադառնալու ճանապարհին էլ ենթարկվել է ֆերմերների հարձակմանը: Աղջկա փախուստի դիմած քրոջը չի հաջողվել ժամանակին օգնություն կանչել:

 

Հնդկաստանում խմբակային բռնաբարությունների ալիքը և դրանց հանդեպ մեդիաուշադրությունը չի դադարում անցած տարվա դեկտեմբերից ի վեր, երբ Դելիում դաժանորեն բռնաբարվել ու սպանվել էր ուսանողուհի: