Գերմանիան բացատրություն է պահանջել ԱՄՆ-ի դեսպանից՝ Մերկելին գաղտնալսելու թեմայով

15:31 • 24.10.13

Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բեռլինում ԱՄՆ-ի դեսպանը՝ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը գաղտնալսելու տեղեկության հետ կապված բացատրություն տալու համար։ Այս մասին տեղեկացնում է  Взгляд-ը՝ Agence France-Presse գործակալությանը հղումով։ 

 

Հիշեցնենք, որ երեկ գերմանական կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ ըստ պաշտոնական Բեռլինի ունեցած տվյալների՝ ԱՄՆ-ն գաղտնալսել է կանցլերի հեռախոսը։

 

Սակայն այս տեղեկությունը հերքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, ով վստահեցրել է, որ «իր երկիրը չի գաղտնալսել ու ապագայում էլ չի պատրաստվում գաղտնալսել Մերկելին»։