Մեծ Բրիտանիայում դպրոցը փակել են թունավոր սարդերի պատճառով
Մեծ Բրիտանիայի Գլոստերշիր դքսության իշխանությունները թունավոր սարդերի թվաքանակի ավելացման պատճառով ստիպված են եղել փակել դպրոցներից մեկը։ Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով BBC-ին:
Սարդերը հայտնաբերվել են Լիդնի քաղաքի համակարգչային լսարանում: Դրանից հետո ադմինիստրացիան որոշել է փակել դպրոցը, որպեսզի լսարանը քիմիական վերամշակման ենթարկվի:
Դպրոցի տնօրինությունը հաղորդում է, որ դեռևս ոչ ոք չի բողոքել սարդերի խայթոցներից:










