ԱՄՆ-ի և Բրիտանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են Իտալիայի իշխանություններին
ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները լրտեսել են Իտալիայի կառավարության և պաշտպանության նախարարությանը, գրում է gazeta.ru-ն։
Այդ մասին պատմել է The Guardian-ի նախկին լրագրող Գլեն Գրինվալդը, որը համագործակցում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ի հետախուզությունը լրտեսել է Ֆրանսիայի քաղաքացիներին և գաղտնալսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսազանգերը։










