Կիմ Չեն Ընը դարձել է տնտեսական գիտությունների դոկտոր

11:33 • 24.10.13

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը դարձել է տնտեսական գիտությունների դոկտոր, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CBC-ին:


Քաղաքական գործիչը տնտեսական գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է մալայզիական HELP համալսարանում:

 

Գիտական աստիճանի հանձնման արարողությունը տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի սկզբին, Կուալա Լումպուրում հյուսիսկորեական դեսպանատանը:


Նշվում է, որ Կիմ Չեն Ընին գիտական աստիճան շնորհելու մասին համալսարանի որոշումը Մալայզիայի բլոգոլորտում դժգոհությունների ալիք է բարձրացրել: