Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ մասնակցելու է 2015-ի Ուկրաինայի նախագահական ընտրություններին

18:35 • 24.10.13

Ուկրաինայի «ՈւԴԱՌ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար, հայտնի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն մտադիր է առաջադրվել Ուկրաինայի նախագահի ընտրություններում, որոնք անցկացվելու են 2015-ին, հայտնում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով:

 

«Վերջ դնելու համար ինձ` որպես հնարավոր թեկնածուի, վերջնականապես տապալելու բոլոր փորձերին՝ ցանկանում են հայտարարել, որ ես առաջադրվելու եմ նախագահական ընտրություններում», - հայտարարել է Կլիչկոն` ելույթ ունենալով Ուկրաինայի խորհրդարանում:

 

Ավելի վաղ Վիտալի Կլիչկոն չէր բացառել, որ մտադիր է առաջադրվել որպես նախագահի թեկնածու: