Լատվիացի բժիշկներին արգելվել է «բուժել ռուսերենով»
Լատվիայի իշխանությունները, մասնավորապես Պետական լեզվի կենտրոնը, արգելել է բժիշկներին հիվանդների հետ շփվել ռուսերենով, տեղեկացնում է Российская Газета-ն։
Լատվիայի առողջապահության ազգային ծառայությունն առողջապահական ծրագրի շրջանակներում պետք է երկրի բնակչության իգական սեռի շրջանում ստուգումներ իրականացներ։ Այդ նպատակով հատուկ հրավիրատոմսեր են պատրաստվել 2 լեզուներով՝ պետական և ռուսերեն։
Սակայն Լատվիայի պետական լեզվի կենտրոնը դիմել է բժիշկներին՝ ասելով, որ հրավիրատոմսերը պետք է ուղարկվեն միայն լատվիերենով և ոչ մի դեպքում ռուսերենով։
Արդյունքում՝ բժիշկները դիմել են Լատվիայի օմբուդսմենին ու երկրում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչությանը՝ պնդելով, որ ռուսերենի օգտագործման արգելքը ոտնահարում է իրենց իրավունքները, ինչպես նաև մի շարք լատվիական օրենքներ։










