Մեքսիկայում ծաղրածուների փառատոն է անցկացվում (տեսանյութ)

12:10 • 24.10.13

Մեխիկոյի փողոցներում են հայտնվել հարյուրավոր պրոֆեսիոնալ ծաղրածուներ՝ կարմիր քթերով, մեծ կոշիկներով և ներկված դեմքերով՝ քաղաքացիներին ուրախացնելու և առօրյա խնդիրներից ցրելու համար, հայտնում է Life News-ը։

 

«Սա արդեն 18-րդ փառատոնն է։ Մենք մոտ 500 ծաղրածու ենք՝ 12 երկրից։ Եկել ենք մեր փորձը կիսելու։ Մենք վերացնում ենք առկա բոլոր սահմանները։ Մեզ սիրում են երեխաներն ամբողջ աշխարհում»,- պատմել է միջոցառման մասնակիցներից մեկը։

 

Փառատոնի ընթացքում ուրախ ժանրի վարպետները միմյանց հետ կկիսվեն ձեռքբերումներով և նոր գաղափարներով։ Քառօրյա միջոցառման շրջանակում կանցկացվեն սեմինարներ և վարպետության դասեր, որոնց ընթացքում արտիստները կիմանան հագուստների, կոշիկի, շպարի, կեղծամների և նույնիսկ աճպարարությունների նոր տարբերակներ:

 

Ծաղրածուների ամենամյա փառատոնին մասնակցելու համար ժամանել են Պերուից, Սալվադորից, Պուերտո Ռիկոյից և ԱՄՆ-ից ներկայացուցիչներ։
 

Տեսանյութը դիտել այստեղ։