Մոսկվան առաջարկել է ԱՊՀ երկրներին` համատեղ հայտարարություն անել՝ «թեթև» թմրամիջոցների օրինականացման դեմ

23:35 • 24.10.13

Ռուսաստանը «թեթև» թմրամիջոցների օրինականացման մասին քննարկումների ֆոնին առաջարկել է ԱՊՀ անդամ մյուս երկրներին` իրենց երկրներում հանդես գալ հայտարարությամբ՝ աջակցելու հակաթմրանյութային համագործակցության հիմնարար սկզբունքների շուրջ: 

 

Ինչպես տեղեկացնում է INTERFAX-ը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ասել է. «Վերջերս թմրանյութերի հարցի շուրջ քննարկումներում այնպիսի վերաբերմունք է նկատվում թմրանյութերից կախվածության դեմ պայքարի նկատմամբ, որ որոշ երկրներում առաջարկում են օրինականացնել «թեթև» թմրամիջոցները»:


Վերջինս ավելացրել է, թե կցանկանար, որ ԱՊՀ երկրները հանդես գային համատեղ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն հակաթմրանյութային համագործակցության սկզբունքների, որոնք ամրապնդվում են երեք հիմնարար կոնվենցիաներով, որոնց մասնակցում են ԱՊՀ անադամները: