ՀՔԾ-ում քրգործ է հարուցվել Մարտունու Անձնագրային վարչության պետի և մի քանի աշխատողների նկատմամբ
Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության Մարտունու բաժանմունքի նախկին պետի և առանձին աշխատակիցների նկատմամբ՝ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Հ. Ե.-ին օրենքի պահանջների խախտմամբ անձնագիր տրամադրելու դեպքի առթիվ:
Ինչպես հաղորդում է ՀՔԾ կայքը, գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, աշխատակիցներին մեղսագրվում է «անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը»:
Կատարվում է նախաքննություն:










