Ոստիկանությունը բերման է ենթարկել Վրաստանում կանխամտածված սպանության համար հետախուզվող վրացուն
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հոկտեմբերի 23–ին, ժամը 17.00 ՀՀ ԱՆ «Էրեբունի» ՔԿՀ-ի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 1983 թ. ծնված, նախկինում դատված Իրակլի Ս.-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։
Վերջինս 2009 թ. նոյեմբերի 20-ից Վրաստանի ՆԳՆ Թբիլիսի քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր Վրաստանի քր. օր. 109 հոդ. 2-րդ մասի «ե» կետի /կանխամտածված սպանություն/ և 236 հոդ. 1-ին և 2-րդ մասերի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:










