Քենեդու՝ սպանության համար դատապարտված զարմիկի գործը կվերանայվի

10:34 • 24.10.13

Մահացած սենատոր Ռոբերտ Քենեդու զարմիկ Մայքլ Սկակելի դատական գործը, որը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման 1975 թվականին իրականացրած սպանության համար, կվերանայվի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:

 

Սկակելի պաշտպանությանը հաջողվել է դատարանին համոզել, որ փաստաբան Մայքլ Շերմանը, որը ներկայացրել է Քենեդու զարմիկի շահերը, անփույթ է վերաբերվել իր պարտականությունների կատարմանը:

 

Մարտա Մոքսլիի սպանության գործի հետաքննությունը տևել է 20 տարուց ավելի և ուղեկցվել լուրերով այն մասին, որ Քենեդու ընտանիքը փորձում է օգնել իր բարեկամին: 2000 թվականին Մայքլ Սկակելը, ով հերքում է իր մեղքը, ձերբակալվել է սպանության կասկածանքով, իսկ երկու տարի անց դատապարտվել 20 տարվա ազատազրկման: