Շվեդիան կաջակցի ՔԶԱԿ-ին՝ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում
Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել տրանսպորտային ստորաբաժանում ուղարկել Քիմիական զենքն արգելող կազմակերպությանը (ՔԶԱԿ)՝ Սիրիայում մարտական թունավոր միջոցների ոչնչացման աշխատանքների համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Շվեդական ստորաբաժանումը կգտնվի Կիպրոսում, նրա նպատակը կլինի աջակցել ՔԶԱԿ-ին՝ անձնակազմի և սարքավորումների տեղափոխման հարցում։
«Ենթադրվում է, որ Շվեդիան կարող է որակյալ օգնություն հատկացնել ՄԱԿ-ին և ՔԶԱԿ-ին։ Մեր ներկայիս աշխատանքով մենք աջակցում ենք ՄԱԿ-ի և ՔԶԱԿ-ի կարևոր աշխատանքին՝ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում»,- նշել են պաշտպանության նախարար Կարին Էնստրյոմը և արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Կառլ Բիլդթը։










