Սիդնեյի բուհերից մեկում պայթյունի վտանգի պատճառով 5.000 մարդ է տարհանվել
Սիդնեյի Տեխնոլոգիական համալսարանից (Ավստրալիա) 5.000 մարդ է տարհանվել պայթյունավտանգ նյութի արտահոսքի կասկածի պատճառով, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Sidney Monring Herald-ին:
Տարհանման մասին որոշում է կայացվել, երբ քաղաքի արտակարգ իրավիճակների ծառայություններն ահազանգ են ստացել համալսարանի տարածքում պայթյունավտանգ նյութի արտահոսքի մասին:
Համալսարանի հարակից ավտոճանապարհների երթևեկությունը դադարեցվել է, համալսարանի երեք շինություններից տարհանվել են ներսում գտնվող բոլոր մարդիկ:
Ենթադրվում է, որ վտանգավոր քիմիական նյութը կչեզոքացվի տեղի ժամանակով 13:30-ին, ինչից հետո տարհանված ուսանողներն ու աշխատակիցները կկարողանան վերադառնալ համալսարան:










