Սիրիայի իշխանությունները 61 կնոջ են ազատել՝ պատանդների փոխանակման գործարքի շրջանակներում
Սիրիական իշխանությունները բանտերից 61 կնոջ են ազատել՝ պատանդների փոխանակման գործարքի շրջանակներում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Այդ մասին հայտարարություն է արել Մեծ Բրիտանիայում տեղակայված «Սիրիայում մարդու իրավունքների դիտորդական խումբը»: Աշխատակիցների տեղեկություններով՝ բանտից կանանց ազատման հարցում պնդել են սիրիացի ընդդիմադիրները:
Գործարքը տեղի է ունեցել Կատարի և Պաղեստինի ինքնավարության միջնորդությամբ: Պատանդների փոխանակմանը մասնակցել են նաև Թուրքիան և Լիբանանը: Ներկայում հայտնի չէ՝ ովքեր են բանտից ազատված կանայք և որտեղ են այժմ գտնվում:










