Հրանտ Դինքի սպանության կասկածյալ Էրհան Թունջելը ձերբակալվել է
Պոլսահայ նշանավոր լրագրող Հրանտ Դինքի սպանության կասկածյալներից Էրհան Թունջելը ձերբակալվել է։ Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում, որին նա չէր մասնակցել, նրան դարձյալ կալանավորելու որոշում էր կայացվել, սակայն որոշումից 38 օր անց նա չէր հանձնվել։
Երեկ թուրքական «Սթար» պարբերականը նրա հետ հարցազրույց էր հրապարակել, որտեղ նշել էր, թե պաշտպանության է պատրաստվում և առաջիկա օրերին կհանձնվի։
Թունջելը նշել էր, որ ինքը պատրաստվում է նոր մանրամասներ ներկայացնել Դինքի սպանության վերաբերյալ և որ Տրապիզոնի ժանդարմերիան կապ ունի սպանության հետ։










