Թուրքիան հետաքրքրված է Մաքսային միությունով. Ղազախստանի նախագահ
Մինսկում մեկնարկած` Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի անդամ պետությունների ղեկավարների մակարդակով նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ Թուրքիան հետաքրքրված է Մաքսային միությունով: Այս մասին հայտնում է РБК-ն:
Նա նշել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարցրել է իրեն՝ արդյո՞ք Թուրքիան կարող է անդամակցել Մաքսային միությանը:
Ղազախստանի ղեկավարը նաև նշել է, որ Արևմուտքում նրան շատ են հարցնում Խորհրդային Միության և Մաքսային միության նմանության մասին: Որպես այս խնդրի լուծում Նազարբաևն առաջարկում է միություն ընդունել Թուրքիան՝ այս կերպ պատասխանելով բոլոր հարցերին:
Նազարբաևը նշել է, որ Մաքսային միությունով հետաքրքրված է նաև Սիրիան:










