Իրանը դադարեցրել է 20 տոկոսի մակարդակում ուրանի հարստացումը
Իրանը դադարեցրել է 20%-ի մակարդակում ուրանի հարստացումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի կայքի հայտարարությունը:
Ըստ այդմ՝ Իրանն արդեն բավական պաշար ունի Թեհրանի փորձարարական միջուկային ռեակտորը վառելիքով ապահովելու համար: Նշվում է, որ Իրանն ավելի շատ հարստացված ուրանի կարիք չունի:
Իսկ Թեհրանի ռեակտորը նախատեսված է բժշկական իզոտոպների ստացման համար:
Պաշտոնական հայտարարության մեջ ընդգծվում է, որ այս տեղեկությունը կմեղմի մտավախությունը, թե Իրանը ոչ խաղաղ նպատակներով ուրան օգտագործելու մտադրություն ունի: Դրա հետևանքով արևմտյան պետությունները պատժամիջոցներ էին սահմանել Իրանի դեմ:










