ԱՄՆ-ում ոստիկանը երեխայի է սպանել՝ ձեռքի խաղալիքն իրական զենք կարծելով
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սոնոմա շրջանի ոստիկանության շերիֆի օգնականը կրակել է 13-ամյա տղայի՝ նրա ձեռքի խաղալիք զենքն իրական կարծելով։ Կրակոցի հետևանքով տղան մահացել է, այս մասին տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։
Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի՝ Սանտա-Ռոսա քաղաքում, երբ շերիֆի օգնականը «զինված» երեխային խնդրել է կանգնել։ Լեյտենանտ Դենիս Օ՛Լիրի խոսքերով՝ հրահանգը հնչել է մի քանի անգամ, ինչից հետո օրենքի պահապանները կրակել են երեխայի վրա։
Սպաները երեխայի ձեռքին ձեռնաշղթաներ են անցկացրել, ինչից հետո գրանցել են նրա մահը։ Պարզվել է, որ զենքը խաղալիք է։ Սպանվածի գրպանում գտել են նաև պլաստմասե ատրճանակ։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը։ Սպաները հեռացվել են աշխատանքից, սակայն ազատության մեջ են։










