Վոլգոգրադում անհայտ անձինք փորձել են մզկիթ այրել
ՌԴ Վոլգոգրադ քաղաքում անհայտ անձինք փորձել են մզկիթի շենքը հրկիզել, տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Վոլգոգրադի շրջանի ոստիկանությանը հղումով։
Գիշերը մզկիթի առաջին հարկի պատուհանի ուղղությամբ անհայտ նյութով շիշ են նետել։ Սակայն ապակին չի կոտրվել, նյութն էլ չի բռնկվել։
Հոկտեմբերի 22-ին Վոլգոգրադի Կիրովի շրջանում անհայտ անձը «մոլոտովյան կոկտեյլներ» է նետել տեղի իսլամական կազմակերպության ղեկավարի տան ուղղությամբ։
Հոկտեմբերի 21-ին էլ 30-ամյա մահապարտ ահաբեկիչ դաղստանցի Նաիդա Ասիյալովան Վոլգոգրադում ավտոբուս էր պայթեցրել։ Ահաբեկչության հետևանքով զոհվել էր 7 մարդ։










