ԱՄՆ-ում «ուրվական» գողը խանութից հեռացել է առանց գողոնի (տեսանյութ)

00:30 • 25.10.13

Ամերիկյան Ալաբամա նահանգի Էնիսթոն քաղաքում անհայտ անձը փորձել է գողություն կատարել ուրվականի հագուստով, սակայն նրան ինչ-որ բան վախեցրել է, և նա փախել է առանց գողոնի: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:


Ոստիկանությունն ահազանգ է սստացել հոկտեմբերի 23-ի առավոտյան: Ոստիկանության սպա Քրիս Սփարկը նշում է, որ գողը լավ չէր պատրաստվել, որովհետև տեսանյութից երևում է, որ նրա դիմակն անընդհատ ընկնում է,ր և նա փորձում էր պահել այն:


Գնորդներից մեկը կարծիք է հայտնել, որ մարդը թմրանյութերի ազդեցության տակ է եղել: Չկայացած գողին սպասվում է 1 տարվա ազատազրկում, եթե հաջողվի նրան բռնել: