Բելառուսի ՊԱԿ-ին մեղադրել են Մոսկվայում մարդ առևանգելու մեջ
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները փորձել են Մոսկվայում ձերբակալել բելառուսական քիմիական նյութեր արտահանող БКК ընկերության նախկին մենեջեր Իգոր Եվստրատովին, ով գտնվում էր հետախուզման մեջ խարդախությունների գործով: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ РИА Новости-ին հղումով:
Եվստրատովին ձերբակալելու փորձի մասին տեղեկացրել է նաև Белорусский партизан պարբերականը, որի տվյալներով` նախկին մենեջերին փորձել են ձերբակալել Լենինգրադյան կայարանում, երբ վերջինս պատրաստվում էր նստել Սանկտ Պետերբուրգ մեկնող գնացքը:
Այնուհետև Եվստրատովին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք, որտեղ նրան ձերբակալելու օրդեր են հատկացրել:










