Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների գագաթնաժողովը

15:45 • 25.10.13

Մինսկում բացվել է ԱՊՀ երկրների գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ԱՊՀ առաջնորդները մտադիր են քննարկել հանցավորության դեմ պայքարին, տնտեսական կապերի խորացմանն առնչվող հարցեր և Հաղթանակի 70-ամյակը նշելու նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

 

Մինսկ են ժամանել ԱՊՀ բոլոր երկրների նախագահները՝ բացառությամբ Թուրքմենստանի, Ղրղզստանի նախագահների, որոնք ներկայացված են փոխվարչապետի մակարդակով։

Նիստերը կընթանան նեղ և ընդլայնված կազմերով։