Էրդողանի այցի ընթացքում Victoria's Secret-ի ցուցափեղկերը փակվել են

15:15 • 25.10.13

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Անկարայում մասնակցել է առևտրի կենտրոնի բացման արարողության։ Երբ նա շրջելիս է եղել կենտրոնում՝ աշխարհահռչակ ներքնազգեստ արտադրող Victoria's Secret-ի խանութի ցուցափեղկերը փակվել են։

 

Ինչպես տեղեկացնում է Radikal-ը, թիկնապահներն ասել են՝ «մեզ հետ կապ չունի», իսկ առևտրի կենտրոնի տնօրենն էլ ասել է, որ խանութը դեռ պատրաստ չէր, և ինքն է հրահանգել փակել այն։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետի հեռանալուց հետո խանութի ցուցափեղկերը վերաբացվել են։

 

Խանութի մոտով վարչապետի անցնելուց հետո նրա թիկնապահներից մեկը մոտեցել է աշխատակիցներին և ասել, որ այն արդեն կարելի է բացել։