Հնդկաստանի արևելքում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 60-ը
Հնդկաստանի արևելյան շրջաններում ավելի քան 60 մարդ է զոհվել ջրհեղեղի հետևանքով, որն առաջացել է արդեն 5 օր տեղացող հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ Սինխուա գործակալությանը հղումով:
Գործակալության տվյալներով՝ շուրջ 50 մարդ է զոհվել Օրիսսա նահանգում, ևս 17-ը՝ հարևան Անդհրա-Պռադեշ նահանգում:
Օրիսսա նահանգում աղետի գոտում գտնվում են ավելի քան 200 հազար բնակիչներ, որոնց այժմ փորձում են դուրս բերել: Բանակայիններն արդեն ավելի քան 100 հազար մարդ են տարհանել:
Անձրևների հետևանքով ավելի քան 80 հազար տներ են ավերվել: Նահանգում ուժեղ տեղումներ են սպասվում նաև՝ առաջիկա օրերին:
Այս նահանգները տուժել են «Ֆայլին» ցիկլոնի հետևանքով, որը երկրի արևելյան հատվածներում մոլեգնում է հոկտեմբերի 12-ից:










