Իվանիշվիլին հաջորդ շաբաթ կասի վարչապետի նոր թեկնածուի անունը

12:03 • 25.10.13

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, ով ավելի վաղ հայտարարել էր նախագահական ընտրություններից հետո հրաժարական տալու մտադրության մասին, հաջորդ շաբաթվա սկզբին կասի կառավարության նոր ղեկավարի անունը, գրում է interfax.ru-ն:

 

Ինչպես Իվանիշվիլին ասել է վրացական «Կավկասիա» հեռուստաընկերության եթերում, վարչապետի պաշտոնի թեկնածուն կհայտարարվի երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը:

 

Վարչապետը նշել է, որ «հանրությունը նրան ճանաչում է»: