Հյուսիսկորեացի դիվանագետը փախել է Հարավային Կորեա

12:45 • 25.10.13

Եթովպիայում աշխատող հյուսիսկորեացի դիվանագետը փախել է Հարավային Կորեա, հայտնում է Вести-ն՝ վկայակոչելով հարավկորեական Yonhap գործակալությունը։

 

Հյուսիսային Կորեայի առևտրային ներկայացուցչության աշխատակիցը, ում անունը չի նշվում, դեռևս օգոստոսին ներխուժել է Ադդիս Աբեբայում Հարավային Կորեայի դեսպանատուն՝ օգնություն և ապաստան խնդրելով։


«Այն ժամանակ նա հյուսիսկորեական առևտրային առաքելության աշխատակից էր աֆրիկյան այդ երկրում և բարձր պաշտոն չէր զբաղեցնում»,- պատմել է աղբյուրներից մեկը։

 

Նույն աղբյուրը նշում է, որ Եթովպիայում Հս. Կորեայի դեսպանատունը բողոքել է։ Իսկ Հարավային Կորեայի ԱԳՆ-ն հրաժարվել է հաստատել փախուստի մասին տեղեկությունը։


Յուրաքանչյուր տարի Հս. Կորեայի հարյուրավոր քաղաքացիներ փախչում են Հրվ. Կորեա։ Այժմ Հրվ. Կորեայում ապրում է ավելի քան 25 հազ. հյուսիսկորեացի փախստական։