Մարոկկացի դեռահասն ազատազրկվել է Օբամային սպառնալու համար

16:59 • 25.10.13

Մարոկկոյի դատարանը հոկտեմբերի 25-ին հրապարակել է անչափահաս բնակիչ Սուֆյան Ի.-ի վճիռը, որը մեղադրվում էր «էլեկտրոնային միջոցների օգնությամբ բռնության կոչերի» համար, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Կասաբլանկայի 17-ամյա բնակիչը երեք ամիս կանցկացնի անչափահասների համար նախատեսված բանտում՝ Twitter-ում գրված իր հաղորդագրության համար. «Ես կսպանեմ ձեր նախագահին և նրա բոլոր մարդկանց: Ես պատրաստվում եմ դա անել, երբ հաջորդ ամիս գամ ԱՄՆ»:

 

Փաստաբանները դեռ չեն հայտարարել, թե պատրաստվում են արդյոք բողոքարկել վճիռը:

 

Դատարանում անչափահասը խոստովանել է, որ ինքն է գրել Բարաք Օբամայի հասցեին սպառնալիքները: Թե ինչն է նրան դրդել այդ հայտարարությունն անել, նա չի պատմել: