Մեքսիկայում ձերբակալել են 79 մարդու սպանության համար կասկածվող տղամարդու
Մեքսիկայի իրավապահները ձերբակալել են մի տղամարդու, ով կասկածվում է 79 մարդու սպանության համար, հայտնում է Газета-ն՝ Reuters-ին հղումով։
Տղամարդուն ձերբակալել են երկրի հյուսիսում՝ թմրանյութերի վաճառքի համար, սակայն հետագայում պարզվել է, որ նա կապ ունի մի շարք սպանությունների հետ, որոնց պատվերը տվել է մեքսիկական նարկոկարտելներից մեկը։
Տղամարդն արդեն խոստովանել է մեղքը 45 սպանություններում։ Այժմ հետաքննություն է ընթանում մնացած 34 սպանությունների վերաբերյալ նրա մեղավորության ապացույցները հայտնաբերելու ուղղությամբ։










