Մոսկվայում մեկնարկում է Mercedes-Benz Fashion Week Russia նորաձևության շաբաթը
Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր մեկնարկում է Mercedes-Benz Fashion Week Russia նորաձևության շաբաթը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Նորաձևության աշխարհի ամենասպասելի իրադարձություններից մեկը, որին կմասնակցի ավելի քան 70 հայտնի դիզայներ, կանցկացվի «Մանեժ» ցուցասրահում մինչ հոկտեմբերի 31-ը։
Նորաձևության շաբաթվա նախագահ Ալեքսանդր Շումսկին նշել է, որ ներկայիս «նորաձև» տոնն առավել զանազան և հետաքրքիր կլինի։ «Այս անգամ Մոսկվայում կհավաքվեն դիզայներներ Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Իսրայելից, Ճապոնիայից, Բելառուսից և այլ երկրներից։ Հասարակությունը կծանոթանա ավելի քան 70 վարպետների հավաքածուների հետ»,- ասել է Շումսկին։
Շաբաթվա շրջանակում ամենահետաքրքիր ցուցադրություններից կդառնան իսրայելցի և ճապոնացի դիզայներների հավաքածուների ներկայացումները։










