Երևանում ոստիկանությունը 40-ամյա կնոջը սպանված է գտել բնակարանում

10:48 • 25.10.13

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 24-ին, ժամը 20.15-ին զանգահարել է մի տղամարդ և հայտնել, որ սպանություն է տեղի ունեցել. դուստրը մահացած պառկած է տանը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

 

Մեկնած օպերատիվ խումբը Երևանի Դ. Մալյան նրբանցքի 6-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է Ա. Ստեփանյանի դիակը:


Արտաքին զննությամբ` դիակի տարբեր մասերում հայտնաբերվել են սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքների հետքեր: Դիակը տեղափոխվել է ԴԲԳԳԿ:


Կատարվում է քննություն: