Բակո Սահակյանն ընդունել է Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանին, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Հանդիպմանը քննարկվել են Արցախում բարձրագույն կրթության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Այս համատեքստում Բակո Սահակյանը կարևորել է Սլավոնական համալսարանի և Արցախի պետական համալսարանի միջև փոխգործակցության խորացումն ու գործնական կապերի ընդլայնումը։
ԼՂՀ նախագահը հավելել է, որ առաջատար ուսումնական հաստատությունների հետ համագործակցությունը նպաստում է հանրապետությունում կրթության և գիտության որակի հետևողական բարձրացմանը:
Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:










