Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական կրակը վառել են Հյուսիսային բևեռում. դա արել են հայերը

11:52 • 25.10.13

Աշխարհի խոշորագույն «Հաղթանակի 50 տարին» միջուկային սառցահատը Սոչիի օլիպիական խաղերի ջահը Մուրմանսկից հասցրել է Հյուսիսային բևեռ, որտեղ օլիմպիական կրակը վառել է Արթուր Չիլինգարովը, հայտնում է Дождь հեռուստաալիքը:

 

Այդ ուղևորությունը տևել է ռեկորդային 91 ժամ 12 րոպե, իսկ Օլիմպիական կրակն առաջին անգամ վառվել է Հյուսիսային բևեռում:


Ջահը վառել է նախ նշված նավի կապիտան Վալենտին Դավիդյանցը, իսկ երբ դա հասել է Հյուսիսային բևեռ, այնտեղ նույնն աել է Արկտիկայի և Անտարկտիկայի վաստակավոր հետազոտող, հայազգի գործիչ Արթուր Չիլինգարովը: