Քենեդու սպանության տարելիցի առիթով ԱՄՆ-ում վաճառքի են հանվել նրան սպանողի իրերը

12:19 • 25.10.13

Ամերիկյան աճուրդում վաճառվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդուն սպանած Լի Հարվի Օսվալդի նշանադրության ոսկե մատանին, որը պատրաստված է եղել ԽՍՀՄ-ում, հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:

 

Մատանին աճուրդին է ուղարկած եղել Օսվալդի այրին: Դրան կից նամակում նա գրել է, որ ցանկանում է ազատվել հուշերից: Նրա հուշը գնել է Տեխասից մի հավաքորդ, որը ցանկացել է անանուն մնալ:

 

118 հազար դոլարով վաճառված մատանուց բացի Բոստոնի աճուրդում առաջարկվել է 290 իր, այդ թվում՝ Օսվալդին սպանած Ջեք Ռուբիի գլխարկը, Lincoln Continental սպիտակ մեքենան, որում գտնվել է Քենեդին սպանության պահին և այլն: