Բրիտանուհին 20 տարի գործազուրկ է կոշիկների նկատմամբ ունեցած ալերգիայի պատճառով
Բրիտանական Մանչեսթեր քաղաքի բնակչուհի Թրեյսի Քենին արդեն 20 տարի գործազուրկ է, քանի որ չի կարողանում աշխատանքի գնալ՝ կոշիկների նկատմամբ ունեցած ալերգիայի պատճառով։
Ինչպես նշում է Euromag-ը, 54-ամյա կինը պատմել է, որ չի կարողանում հագնել անգամ բնական ու չմշակված հումքից պատրաստված կոշիկները։ Բացի այդ, 4 երեխաների մայրը նշել է, որ ալերգիա ունի փոշուց, սոսնձից, նիկելից ու մետաղից։
Նրա խոսքով՝ ինքը չի կարողանում եփել ու ինքնուրույն լվացվել, քանի որ քիմիական նյութերի ու մթերքների հետ շփումից նրա ձեռքերն ուռչում են։ Քենին ստիպված է ամբողջ օրը շրջել հողաթափերով, սակայն դրանցով չի կարող գնալ աշխատանքի։
Այժմ դրությունը բարդացել է այնքանով, որ տեղի իշխանությունները զրկել են կնոջը ֆինանսական օգնությունից՝ ասելով, որ նա միագամայն առողջ է և կարող է աշխատել։ Նախքան այս կինն ամսական 178 դոլար ու անհրաժեշտ դեղամիջոցներ է ստացել իշխանություններից։












