Սորոսն ԱՄՆ-ի ապագա նախագահ է տեսնում Հիլարի Քլինթոնին

16:05 • 25.10.13

Հայտնի ամերիկացի ներդրող և միլիարդատեր Ջորջ Սորոսն աջակցել է ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններում նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի մասնակցությանը։ Նա 25 հազ. դոլար նվիրատվություն է արել «Աջակցենք Հիլարիին» քաղաքական գործողությունների հանձնաժողով, հայտնում է ДНИ.ru-ն։

 

Այս հասարակական կազմակերպությունները ստեղծվում են այս կամ այն թեկնածուին աջակցելու համար, սակայն պաշտոնապես կապված չեն նրանց հետ։ Դրանք օրենքով սահմանափակված չեն միջոցները ծախսելու հարցում, իսկ անձամբ թեկնածուն պատասխանատվություն չի կրում դրանց գործողությունների համար։

 

«Աջակցենք Հիլարիին» քաղաքական գործողությունների հանձնաժողովը հիմնվել է մի քանի ամիս առաջ, նախկին պետքարտուղարի օգնականներից մեկի կողմից։ Կազմակերպությունը վստահեցնում է, որ մինչ այժմ դոնոր է դարձել ավելի քան 20 հազ. մարդ։