Սիրիայում կռվող օտարերկրյա վարձկաններին բռնելու դիմաց կառավարությունը 30.000 դոլար է խոստանում

17:40 • 25.10.13

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ 500 հազար սիրիական ֆունտ (30 հազար դոլար) պարգևատրում կտան այն քաղաքացիական անձանց, որոնք կօգնեն ընդդիմության շարքերում կռվող օտարերկրյա վարձկանների բռնել, տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը։

 

Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սիրիայում կառավարության դեմ կռվում են տասնյակ հազարավոր օտարերկրացիներ՝ աշխարհի 80 երկրներից։

 

Սիրիայում զինյալ հակամարտությունն սկսվել է 2011թ.-ի մարտից։ Անցնող երկուսուկես տարում ՄԱԿ-ի տվյալներով զոհվել է ավելի քան 100 հազար մարդ։