Սիրիայի իշխանությունները պարգևատրում են խոստացել օտարերկրացի վարձկաններին հայտնաբերելու համար

20:51 • 25.10.13

Սիրիայում 500 հազար սիրիական ֆունտ պարգևավճար են խոստանում քաղաքացիական անձանց, ովքեր կաջակցեն զինյալների շարքերում կռվող օտարերկրացի վարձկաններին հայտնաբերելու հարցում: Փորձագետների գնահատականներով՝ Բաշար ալ-Ասադի բանակի դեմ պայքարում են ավելի քան 80 երկրների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է Russia Today-ը:


Սիրիայի իշխանությունների կարծիքով՝ Թուրքիան և Հորդանանն այն հիմնական երկրներն են, որոնց տարածքով ջիհադականները ներխուժում են երկիր: Տարբեր գնահատականներով՝ զինյալներին աջակցում են 6-18 հազար արտասահմանցիներ:

 

Իշխանությունների խոսքով՝ հենց օտարերկրացիներն են կազմում զինված գրոհայինների հիմնական մասը:


«Եվրոպական երկրները խոստովանել են, որ Սիրիայի զինյալների շարքերում պայքարում են Եվրամիության հարյուրավոր քաղաքացիներ»,- նշում է աղբյուրը: