Femen շարժումն իր գրասենյակն է բացել Թուրքիայում

23:30 • 25.10.13

Femen ֆեմինիստական շարժումն իր գրասենյակն է բացել Թուրքիայում: Այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ շարժման ակտիվիստուհիներին հղումով, որոնք այս մասին հայտարարել են սոցիալական կայքերում:


«Femen-ը կգործի Թուրքիայում: Էրդողան, նույնիսկ՝ չփորձես կանգնեցնել մեր ակտիվիստուհիներին: Մենք վրեժխնդիր կլինենք»,- ասվում է շարժման ֆեյսբուքյան էջում:


Ուկրաինայում հիմնադրված Femen շարժումն արդեն ցույցեր իրականացրել է Թուրքիայում՝ Ստամբուլի «Գեզի» այգու անտառահատման դեմ բողոքելիս: Իսկ 2012-ին մի շարք ակտիվիստուհիների ձերբալկալել էին Թուրքիայում, երբ վերջիններս մերկ կրծքով ելույթ էին ունենում կանանց հանդեպ կիրառվող բռնության դեմ: