Բրիտանիայի կին կալանավորներին կտեղափոխեն տների հարևանությամբ գտնվող բանտեր
Մեծ Բրիտանիայի կին կալանավորները կտեղափոխվեն իրենց տների հարևանությամբ գտնվող բանտեր, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:
Կալանավորների վերականգնման համակարգի բարեփոխումների շրջանակներում նրանց կտեղափոխեն այն կալանավայրեր, որոնք մոտ են գտնվում իրենց տներին: Բարեկամների հետ հաճախակի հանդիպումները, երկրի արդարադատության նախարար լորդ ՄաքՆելլիի կարծիքով, կհանգեցնի հանցագործությունների կրկնության թվի կրճատման:
Նախատեսված միջոռացումների համաձայն՝ հանցագործներն անհատական աջակցություն կստանան իրենց ազատ արձակումից հետո 12 ամսվա ընթացքում: «Ռիսկի ցածր մակարդակով» կալանավորներին կառաջարկվեն աշխատանքի տեղավորման հնարավորություններ մինչ բանտից դուրս գալը:










