Հրաձգություն Կալիֆոռնիայում. կա 1 զոհ

09:18 • 26.10.13

Կալիֆոռնիայում (ԱՄՆ) հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Դեպքը տեղի է ունեցել Րիջքրեսթ քաղաքում, որը գտնվում է Լոս-Անջելեսից 240 կիլոմետր դեպի հյուսիս:

 

Ոստիկանությունը հետապնդել է հանցագործին, ով ավելի վաղ սպանություն էր գործել: Տղամարդը, փորձելով փախչել, իր ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների և ոստիկանների ուղղությամբ:


Ավելի ուշ ոստիկանները սպանել են հանցագործին: