Սիցիլիայում կրկին ակտիվանում է Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխը՝ Էտնան
Եվրոպայի խոշորագույն գործող հրաբուխը՝ Էտնան, որը գտնվում է Սիցիլիայում, մեծացրել է իր ակտիվությունը: Այաս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Volcano Discovery կայքին:
Ըստ կայքի տվյալների՝ հրաբուխի շրջանում երկրաշարժը գրանցվել է Էտնայի հյուսիսային լանջին: Ականատեսները հաղորդում են, որ շաբաթ օրը հրաբուխի հարավ-արևելյան խառնարանում տեղի է ունեցել առաջին ժայթքումը:
Ներկայում հրաբուխը շարունակում է պահպանել իր ակտիվությունը: Հրաբուխի մոտակայքում գտնվող Ֆոնտանարոսսա օդանավակայանը շարունակում է բնականոն աշխատանքները, սակայն փակվել են 2 թռիչքուղիները:










