«Առա՛ջ, Իտալիա». Բեռլուսկոնիի կուսակցությունը փոխել է իր անվանումը
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդ» կուսակցությունը փոխել է իր անվանումը՝ «Առա՛ջ, Իտալիա» («Forza, Italia!»), հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Համապատասխան որոշումը կայացվել է կուսակցության ղեկավարության նիստի ընթացքում։
Հանդիպմանը չեն մասնակցել մի շարք բարձրաստիճան ղեկավարներ, այդ թվում՝ կուսակցության քարտուղար Անջելինո Ալֆանոն։
Նախկինում «Առա՛ջ, Իտալիա» անվանումը կրել է Բեռլուսկոնիի կուսակցությունը, որը գոյություն է ունեցել 1994-2009թթ.։ Հետագայում այդ կուսակցությունն այլ քաղաքական շարժումների հետ ընդգրկվել է «Ազատության ժողովուրդ» կոալիցիայում։










