Գոհար Պողոսյանը հերքում է, որ ԱԺ-ում «ժուչոկներ» են տեղադրված
ԱԺ հասարակայնության և լրատվության վարչության պետ Գոհար Պողոսյանը սուտ և անհեթեթություն է որակում տեղեկությունը, թե ԱԺ տարածքում՝ շենքում և այգում, ծառերի և սյուների վրա տեղադրված են գաղտնալսող սարքեր՝«ժուչոկներ»:
«Ես որոշ մարդկանց հիվանդ երթևեկության արգասիքը և միջանցքի խոսակցությունները չեմ մեկնաբանում»,- Tert.am-ին ասաց Գոհար Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը երեկ «կանանց սենյակում» լվացվելու և հայելու առաջ հարդարվելուն զուգահեռ ինչ-որ հարց է տվել ԱԺ աշխատակազմի մի աշխատակցուհու, կենցաղային կոնտեքստում տալով ԱԺ փոխնախագահներից մեկի անունը, ինչ ցնցել է զրուցակցին և նա սկսել է աչքով-ունքով հասկացնել, որ պետք չի խոսակցությունը շարունակել, որ իրենց լսում են և այլն։










