Greenpeace-ի ակտիվիստները ցույց են անում Էյֆելյան աշտարակի վրա
Greenpeace բնապահպանական շարժման ակտիվիստներն այսօր ակցիա են կազմակերպել Փարիզի կենտրոնում գտնվող Էյֆելյան աշտարակի վրա՝ հաջակցություն իրենց գործընկերների, որոնք ձերբակալվել են Ռուսաստանում, գրում է ria.ru-ն:
Նրանցից մեկը ժայռամագլցման համար անհրաժեշտ հարմարություններով այսօր առավոտյան բարձրացել է աշտարակի երկրորդ հարկ: Այնուհետ նա մեծ պաստառ է կախել, որի վրա գրված է «Free the Artic 30»՝ նկատի ունենալով 30 հոգուն, որոնց Ռուսաստանում դատում են Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ ակցիայի համար:
«Մենք այստեղ ենք նրա համար, որ մեր ուղերձը հղենք ֆրանսիական կառավարությանը, որպեսզի այն բոլոր միջոցները ձեռնարկի 28 ակտիվիստների և երկու լրագրողների ազատ արձակման համար: Վարչապետ Ժան-Մարկ Էյրոն Ռուսաստան կայցելի հաջորդ շաբաթ: Մենք խնդրում ենք նրան բարձրացնել այդ հարցը»,- France-Presse գործակալությանն ասել է Greenpeace-ի ներկայացուցիչ Սիրիլ Կորմիեն:










