Իրանում 4 քրիստոնյա գինի խմելու համար դատապարտվել է փայտի 80 հարվածների

16:53 • 26.10.13

Իրանի իշխանությունները 4 քրիստոնյաների դատապարտել են փայտի 80 հարվածների՝ կրոնական ծեսի ժամանակ գինի խմելու համար, հայտնում է Корреспондент-ը՝ վկայակոչելով Fox News-ին։


Քրիստոնյաներին ձերբակալել են «տնային եկեղեցում»։


ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ Իրանի իշխանությունները պարբերաբար հետապնդում են կրոնական փոքրամասնություններին, այդ թվում նաև քրիստոնյաներին։


ԱՄՆ Պետդեպարտամենտի տվյալներով՝ Իրանում կա մոտ 370 000 քրիստոնյա։