«Ջեբհաթ ան-Նուսրան» հերքում է իր առաջնորդի սպանության մասին սիրիական հեռուստատեսության լուրը
«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը հերքում է տեղեկությունն այն մասին, որ իր առաջնորդ Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանին սպանվել է, գրում է gazeta.ru-ն:
«Այն, ինչ ասվել է հեռուստաալիքներից մեկով «Ջեբհաթ ան-Նուսրայի» առաջնորդի մահվան մասին, չի համապատասխանում իրականությանը»,- խմբավորման հայտարարությունը մեջբերել է France 24 հեռուստաընկերությունը:
Աբու Մոհամմեդ ալ-Ջուլանիին ոչնչացնելու մասին ուրբաթ օրն ուշ երեկոյան հայտնել է սիրիական պետական հեռուստատեսությունը:










