Սիրիայում քրդերն իսլամիստներից խլել են սահմանային անցակետը

12:30 • 26.10.13

Սիրիայում քուրդ գրոհայինների խումբն այսօր գրավել է Իրաքի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետը, որն ավելի վաղ գտնվում էր իսլամիստների հսկողության ներքո, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:

 

Ինչպես հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված «Մարդու իրավունքների դիտորդական սիրիական կենտրոնը», Ալ-Յաարուբիա սահմանակետը գրավվել է «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» և «Ալ-Նուսրայի ճակատ» իսլամական խմբավորումների միջև բախումների արդյունքում: Երկու կողմից զոհեր են եղել:

 

Երեկ քուրդ զինյալները մտել են Ալ-Յաարուբիա քաղաք, որի համար նրանք մի քանի օր մարտեր էին վարում ջիհադականների դեմ:

Քրդերի և իսլամիստների միջև բախումները Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններում վերահսկողության համար շարունակվում են արդեն մի քանի ամիս: