Մակեդոնացի քահանաներին արգելել են օգտվել Facebook-ից

10:00 • 26.10.13

Մակեդոնիայի ուղղափառ եկեղեցին պատժամիջոցների սպառնալիքով արգելել է իր հոգևոր սպասավորներին օգտվել Facebook սոցիալական ցանցից, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:

 

Պաշտոնապես պատճառները, որոնց հիման վրա նման որոշում է կայացվել, չեն նշվում: Չի նշվում նաև, թե հոգևորականների հանդեպ ինչ պատժամիջոցներ են ենթադրվում արգելքը խախտելու դեպքում:

 

AFP-ի տեղեկություններով՝ եկեղեցում վախենում են սոցիալական ցանցերում հասարակական-քաղաքական հարցերի շուրջ հոգևորականների արտահայտություններից։